Իրանի նախագահը երկօրյա այցով Ռուսաստան կժամանի մարտի 27-ին
ՄիջազգայինԻրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 27-ին Ռուսաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, «պետությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում մարտի 28-ին պլանավորվում Է քննարկել ռուս-իրանական համագործակցության հարցերի ողջ համալիրը»: «Ենթադրվում Է հատուկ ուշադրություն հատկացնել առեւտրատնտեսական եւ ներդրումային կապերի ընդլայնման հեռանկարներին, այդ թվում՝ Էներգետիկայի եւ տրանսպորտային ենթակառուցվածքի ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրականացման համատեքստում»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Նաեւ Պուտինը եւ Ռոուհանին կշարունակեն կարծիքներ փոխանակել համաշխարհային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ:
Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր: