Կիեւում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը
International news Կիեւում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել Է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Ուկրաինայի ՆԳ նախարարության Կիեւի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն:
«Մոտավորապես 40 րոպե առաջ փոխհրաձգություն Է տեղի ունեցել «Պրեմիեր-պալաս» հյուրանոցի մուտքի մոտ: Մեկ մարդ զոհվել Է, երկուսը՝ վիրավորվել. նրանք գտնվում են հիվանդանոցում: Զոհվածի ինքնությունն արդեն պարզված Է, նա ռուսաստանցի քաղաքական գործիչ Է, Պետդումայի նախկին պատգամավոր: Այո՛, հաստատում եմ, որ նա Դենիս Վորոնենկովն Է»,-ասել Է Կրիշչենկոն:
Նա հավելել Է, որ ոստիկանությունը դիտարկում Է պատվերով սպանության վարկածը՝ հաշվի առնելով զոհվածի գործունեությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: