Հայաստանում կանցկացվի ամառային տեխնոլոգիական ճամբար սփյուռքի և ՀՀ-ի դպրոցականների համար
ՀասարակությունԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարը հրավիրում է Սփյուռքի դպրոցականներին իրենց ամառային արձակուրդն անցկացնել հայրենիքում՝ հասակակիցների հետ համատեղելով ակտիվ հանգիստը, հայրենաճանաչությունն ու ինժեներական դասընթացները:
«Ամառային տեխնոլոգիական ճամբարն անցյալ տարի միավորել էր ՀՀ բոլոր մարզերի շուրջ 600 դպրոցականների: Ճամբարը միանշանակ հաջողված էր և մենք որոշեցինք այս տարի էլ ավելի ընդլայնել սահմանները և համախմբել նաև սփյուռքի դպրոցականներին: Այս ճամբարը յուրահատուկ հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ երիտասարդները կշփվեն, կսովորեն և ազատ ժամանակ կանցացնեն միասին, որը կարող է լավ ընկերության և ինչու չէ նաև գործընկերության հիմք հանդիսանալ: Ճամբարի նպատակներից է նաև դպրոցականների մոտ զարգացնել թիմային ոգու գաղափարը», նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
8 օրյա տեխնոլոգիական ճամբարի օրակարգը հագեցած է մասնագետների կողմից մշակված ռոբոտաշինության, ծրագրավորման դասընթացներով, մրցույթներով, հայրենաճանաչության ուղղված միջոցառումներով (արշավներ, ազգային պարերի դասընթացներ, նախնական հրազենային պատրաստություն, բուժ.պատրաստություն, քարտեզագիտություն) և մի շարք ժամանցային ծրագրերով: Միջոցառումները կանցկացվեն համապատասխան գիտելիքներ ու փորձ ունեցող ջոկատավարներների կողմից: Կապահովվի 3 անգամյա սնունդ և անհրաժեշտ գույքով կահավորված հարմարավետ սենյակներ: Ճամբարի սկզբում երեխաները բուժզննում կանցնեն և մասնագետի ուշադրության կենտրոնում կլինեն ողջ ընթացքում:
Ամառային ճամբարին կարող են մասնակցել Սփյուռքում բնակվող 10-17 տարեկան երեխաները, ինչպես նաև ՀՀ-ի բոլոր մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և ռոբոտաշինության խմբակների սաները և հայաստանյան ընկերությունների աշխատակիցների երեխաները: Համապատասխան ֆինանսական միջոցներ ձեռք բերելու դեպքում, ճամբարին կմասնակցեն նաև անապահով ընտանիքի երեխաներ:
Ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակցության պայմանները հասանելի են ռուսերեն և անգլերեն լեզուներով: