Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հանրահավաք է հրավիրում և խաղաղության երթ

Economics

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը մարտի 29-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում, որը հետո վերածվելու է խաղաղության երթի: Մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Մենք հայտարարում ենք, որ մարտի  29-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաք, որն այնուհետև կվերածվի խաղաղության երթի: Եվ մենք խաղաղության բոլոր կողմնակիցներին` անկախ իրենց քաղաքական հայացքներից և նախընտրություններից, հրավիրում ենք իրենց մասնակցությամբ օժանդակել այդ երթի անցկացմանը: Դա պետք է դառնա մեր ժողովրդի կամքի դրսևորման կարևոր հանգրվանը»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Զուրաբյանը:

Նա ընդգծեց, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղության ծրագիրը գնալով ընդլայնվում է: «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում մանրամասն բացատրել է, թե ինչ է իրենից ենթադրում այդ խաղաղության ծրագիրը: Հայաստանը մեր կարծիքով պետք է ընդունի միջազգային հանրության կողմից ներկայացված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պլանը: Այդ պլանը հենց այնպես չի ձևավորվել: Այդ պլանը մշակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` բանակցելով թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ տարիներ շարունակ: Դա, ըստ էության, այն պլանն է, որի իրականացման միջոցով միջազգային Õանրությունը հնարավոր է համարում ղարաբաղյան հարցի կարգավորումը` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ցանկությունների վրա: Դա այն բալանսավորված պլանն է, որն այսօր իրատեսական և հնարավոր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց  Լևոն Զուրաբյանը:

Նա հավելեց` թվում էր, թե դաշինքի խաղաղության ծրագիրը դժվար է ընկալվելու ժողովրդի կողմից, բայց իրենք տեսնում են, որ այդ ծրագիրը լուրջ է ընդունվում ժողովրդի կողմից և լուրջ բազա ունի: «Ծրագիրն ընկալվում է նախևառաջ ռացիոնալ մարդկանց կողմից, ովքեր ունեն վերլուծելու, կշռադատելու, իրողությունները սթափ գնահատելու կարողություն, բիզնեսի ոլորտի մարդկանց կողմից, ովքեր շատ լավ հասկանում են այս չկարգավորված հանդիպման արդյունքում առաջացող խնդիրները: Ես տպավորված եմ, որ բիզնես ոլորտի մարդկանց հետ հանդիպումների ընթացքում նրանք մեզ առաջինն ե ն ասում, որ սա է բանալին` Հայաստանը ոտքի կանգնեցնելու, բիզնեսը զարգացնելու համար: Մեր ծրագիրն ընկալում են նաև զինվորների ծնողները, ովքեր գիշերները չեն կարողանում քնել, որովհետև շատ լավ պատկերացնում են, թե ինչ վտանգի մեջ են իրենց զավակները: Ընկալում են նաև զինվորականներ, պետական պաշտոնյաներ: Վստահ եղեք, որ բանակն ամենասթափն է գնահատում իրավիճակը: Այնպես որ, մենք տեսնում ենք, որ ծրագիրը շատ լավ է տարածվում»,- նշեց նա` հավելելով, որ իրենց առաջարկած ծրագրին կողմ են արտահայտվում ինչպես տարեցները, այնպես էլ երիտասարդները:

Նրա խոսքով` քարոզարշավի առաջին փուլում անկյունաքարային էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, որի մասին խոսում են բոլորը և ամենուրեք: «Ես պետք է ասեմ, որ մարդիկ շատ լավ ու գոհունակությամբ են ընկալել այդ հարցազրույցը, որում մեր կուսակցության առաջնորդը հանգամանալից բացատրել է խաղաղության ծրագրի էությունը:  Ես երեկ Էրեբունիում մարդկանց հետ զրուցում էի ու այդ տպավորությունն եմ ստացել»,- ասաց Զուրաբյանը:

Նա նկատեց, որ  խաղաղության շարժման ծավալումը միայն ընտրությունների հետ կապված չէ, իրենց  նպատակն է Հայաստանում սկսել խաղաղության շարժում, որը Հայաստանի ցանկացած իշխանության կպարտադրի գնալ խաղաղություն հաստատելու ճանապարհով:  «Մենք վստահ ենք, որ ժամանակի ընթացքում պատմությունն ապացուցելու է մեր ճշմարտացիությունը` անկախ ընտրությունների արդյունքներից, իսկ ընտրությունները մեզ համար ուղղակի միջոց են մեր գաղափարը ժողովրդին հասցնելու համար»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal