Backstage կադրեր` Սեւակ Խանաղյանի եւ Գայա Արզումանյանի «Այայի երկիր Արցախ» տեսահոլովակի նկարահանումներից (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ուկրաինական X Factor-ի հաղթող Սեւակ Խանաղյանն ու «Հայաստանի Ձայնը» նախագծի մասնակից Գայա Արզումանյանն օրերս երկրպագուներին ներկայացրեցին «Այայի երկիր Արցախ» զուգերգի տեսահոլովակը:
Գայա Արզումանյանն այսօր որոշել է վերհիշել, թե ինչպես են անցել տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել Facebook-ի իր էջում` ցուցադրելով նկարահանման backstage-ը:
«Ահա, այսքան լավ էին անցնում մեր տեսահոլովակի նկարահանումները»,-արցախյան բարբառով գրել է Գայան:
«Այայի երկր Արցախ» երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Ռուզաննա Անդրեասյանը, ռեժիսորն է Սուրեն Թադեւոսյանը: