Վիեննայում ծայրահեղականները Թուրքիայի դեսպանատան վրա պաստառ են կախել
ՄիջազգայինԱվստրիայի մայրաքաղաք Վիեննայում ծայրահեղ աջակողմյան մի խումբ ակտիվիստներ մեծ պաստառ են կախել Թուրքիայի դեսպանության շենքի վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Ձիավորի պատկերող պաստառի վրա գրված է եղել. «Էրդողան, թուրքերին վերցրու ու գնա»:
Դեսպանության աշխատակիցների միջամտությամբ գրությունը կախած անձինք հեռացվել են, հանվել է պաստառը: Սակայն նախքան պաստառի հեռացումը նրանք լուսանկարել են դա և սկսել են տարածել սոցցանցերում:
Ավստրիան արդեն տևական ժամանակ է` կոչ ե անում դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայիհետ բանակցությունները: Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին ընդառաջԱվստրիայի իշխանությունները հայտարարեցին իրենց երկրի տարածքում թուրք գործիչների ելույթներն արգելելու որոշմանմասին: