Աննա Գրիգորյանը վարսերը ներկել է արտասովոր գույնով (ֆոտո)
LifestyleՄոդել, հաղորդավարուհի եւ դերասանուհի Աննա Գրիգորյանը փոխել է վարսերի երանգը` դրանք դարձնելով մոխրագույն: Աննան լուսանկար է հրապարակել Instagram-ում` այն մակագրելով.
«Հմմ, 50 չէ, բայց մոխրագույնի մի քանի երանգները»:
Դատելով լուսանկարի տակ արված մեկնաբանություններից` Աննայի հետեւորդներին դուր է եկել հաղորդավարուհու վարսերի նոր գույնը:
Աննա Գրիգորյանը հաճախ է դիմում ոճային փոփոխությունների: Իր կարիերայի սկզբում հաղորդավարուհի-մոդելն ուներ երկար, շագանակագույն վարսեր: Այնուհետեւ Աննան դարձավ շիկահեր, իսկ հետո շատ կարճ կտրեց վարսերը:
Հետաքրքիր է`ինչպիսի՞ն է լինելու համարձակ հաղորդավարուհու հաջորդ կերպարանափոխությունը: