Փոքրիկ աղջիկը «գողացել է» Հռոմի Պապի գլխարկը
ՀասարակությունՇիրլի անունով մի փոքրիկ աղջիկ գողացել է Հռոմի Պապի սպիտակ գլխարկը, երբ Պապը նրան օրհնելիս է եղել: Համապատասխան վիդեոհոլովակը Twitter –ում հրապարակել է աղջկա կնքահայրը՝ Մաունտին Բուտորակը:
Նա գրել է. «Սանիկիս բերեցի Պապի հետ հանդիպմանը, իսկ նա գողացավ Պապի գլխարկը»:
Տեսահոլովակում երևում է, որ տեղի ունեցածը զվարճացրել է Հռոմի Պապին: Հոլովակը հաշված րոպեների ընթացքում բազմաթիվ դիտումներ է ունեցել: