Այրվում է Իջևանի գինու գործարանի սպիրտի թորման արտադրամասը (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)
ՀասարակությունԱյս պահին այրվում է Իջևանի գինու գործարանի սպիրտի թորման արտադրամասը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Orer.am-ի թղթակիցը, ըստ գործարանի աշխատողների` կրակը բռնկվել է հանկարծակի: Թե որն է եղել կրակի բռնկման հիմնական պատճառը, նրանք չեն կարող ասել:
Դեպքի վայր է ժամանել 3 մարտական հաշվարկ: Տեղում են նաև ոստիկանության աշխատակիցները:
Հրդեհը բռնկվելուց հետո գործարանի աշխատակիցներն արագ տարհանվել են, վիրավորներ չկան: