Լոնդոնի ահաբեկչության ժամանակ 11 երկրների քաղաքացիներ են տուժել
ՄիջազգայինԼոնդոնի ահաբեկչության ժամանակ տուժել են 11 երկրների քաղաքացիներ, նրանցից 12-ը բրիտանացիներ են։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«11 ազգությունից մարդիկ են տուժել՝ 12 բրիտանացի, երեք ֆրանսիացի, երկու ռումինացի, Հարավային Կորեայի չորս քաղաքացի, մեկ լեհ, մեկ գերմանացի, մեկ իռլանդացի, Չինաստանի մեկ քաղաքացի եւ Հունաստանի երկու քաղաքացի», — խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է Մեյը։
Նրա խոսքով՝ երեք ոստիկան է վիրավորվել, նրանցից երկուսն այժմ հիվանդանոցում են՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14։40-ին՝ քաղաքի հայտնի զբոսաշրջային վայրերից մեկում։
Վեսթմինսթերյան կամրջով ընթացող ավտոմեքենան՝ մայթ բարձրանալով, վրաերթի է ենթարկել մի քանի մարդու, հասել մինչեւ խորհրդարանի շենք, որտեղ չարագործին կանգնեցրել է ոստիկանությունը։ Նա դանակահարել է ոստիկանին, ով ավելի ուշ վախճանվել է։ Ահաբեկչին գնդակահարել է մեկ այլ ոստիկան։
Ահաբեկչության հետեւանքով 4 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել։