Հիվանդ Դիմա Բիլանի երկրպագուներն անհանգստանում են նրա վիճակով. Դիման ավելի է նիհարել
LifestyleԵրևում է, որ երգիչ Դիմա Բիլանին դուր է եկել Իսլանդիայի ցուրտ եղանակը։ Վերջերս նա մեկ օրով ժամանել էր Մոսկվա, որպեսզի մասնակցեր «Голос» նախագծի համերգին ու կրկին հետ է գնացել։
Spletnik-ը գրում է, որ Դիման շարունակում է լուսանկարներ հրապարակել, որտեղ ոչ միայն Իսլանդիայի հիանալի բնությունն է, այլև հենց ինքը։ Սակայն, նրա լուսանկարներն անհանգստացնում են երկրպագուներին, քանի որ Դիման շատ նիհարել է ու սափրել գլուխը։ Երկրպագուները կարծում են, որ նրա հիվանդությունը խորանում է։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին հայտնի դարձավ, որ երգիչը առողջական լուրջ խնդիրներ ունի։