Ռուս սահմանապահները հայտնաբերել են Հայաստան թմրանյութեր տեղափոխել փորձող Իրանի քաղաքացուն
ОбществоՄեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները՝ «Մեղրի» մաքսային կետի աշխատակիցների հետ համատեղ,ձերբակալել են իրավախախտին, ով փորձել է թմրանյութ անցկացնել հայ-իրանական սահմանով։
Ինչպես հայտնում է Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ուժերի մամուլի ծառայությունը՝ մարտի 23-ի գիշերը «Ագարակ» անցակետում (Սյունիքի մարզ) Թեհրան-Երեւան երթուղով միջազգային ավտոբուսի ուղեւորների սահմանային զննման ժամանակ հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին՝ չափից դուրս անհանգստության նախանշաննրով։
Տվյալ տեղեկությունը ստացել են նաեւ մաքսային կետի աշխատակիցները, որոնք քաղաքացու անձնական զննում են անցկացրել, եւ նրա բաճկոնի աստառի տակ պոլիէթիլանային փաթեթ հայտնաբերել՝ ավելի քան 10 գրամ կշռող բուսական ծագմամբ նյութով, որը ենթադրաբար օփիում է։