Դեբեդ գետն ընկած քաղաքացին մահացել է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 23-ին, ժամը 17:01-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ժամը 17:25-ին հայտնաբերվել է Ռ. Ա.-ի դին, որը դուրս է բերվել գետի ափ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: