Այս սեզոնի must have-ը, որ պետք է ունենան բոլոր ոճային աղջիկները
LifestyleԳարունն արդեն եկել է ու գարնանային թրենդները սկսել են շատանալ։ Դիզայներներն ու ոճաբանները փորձում են նոր թրենդներ հորինել, ինչպես նաև դրանք առաջանում են սոցիալական կայքերում։
Cosmo-ն գրում է, որ ոճաբան Ռոման Մեդնին հավաքել է գարնանային բոլոր թրենդներն ու ստեղծել գարնանային հիմնական զգեստապահարանի ցուցակ։
Ահա, թե ինչն է չափազանց նորաձև լինելու այս գարնանը։
Փոռիկներով վերնաշապիկը տարածված էր նաև անցյալ գարնանը, սակայն այս անգամ փոռիկներն ավելի խոշոր են։ Այսպիսի վերնաշապիկը կարող եք համադրել և ջինսերի, և դասական հագուստի հետ։
Գծավոր կոստյումը հիանալի լրացում կլինի ձեր զգեստապահարանում։
Այս գարնանը շատ նորաձև են «դժվար վերնաշապիկները»։ Դրանք մի փոքր խառը տեսք ունեն, սակայն շատ ոճային են։
Կաշվե կիսաշրջազգեստները պարտադիր են այս գարնանը։ Կարող եք նախապատվությունը տալ գունավոր կաշվից կիսաշրջազգեստներին։
Տրենչը հիանալի կերպով կարող է լրացնել ձեր զգեստապահարանն ու այն ավելի ոճային դարձնել։
Տրիկոտաժային զգեստներ ընտրելիս նախապատվությունը տվեք կոշտը տրիկոտաժին։ Դրա շնորհիվ կկարողանաք ոճային տեսք ունենալ ու թաքցնել մարմնի թերությունները։
Երկրաչափական պայուսակ։ Նման պայուսակները շատ նորաձև կլինեն այս գարնանը։