4 կանոն, որոնք կօգնեն ճիշտ դիմահարդարվել smokey eyes ձևով
LifestyleՄուգ գույնի ստվերաներկն այս սեզոնի իրական հիթն է, սակայն դա չի նշանակում, որ պետք է չարաշահել դրա օգտագործումը։ Դրանք հատուկ ուշադրություն ու խնամք են պահանջում, քանի որ մուգ պիգմենտը շատ ինտենսիվ է ու մի փոքր սխալը կարող է փչացնել ամբողջ կերպարը։
Adme-ն գրում է, որ մուգ ստվերաներկ օգտագործելու և ճիշտ Smokey eyes անելու կանոններ կան, որոնց հետևելու դեպքում միշտ կատարյալ դիմահարդարում կունենաք։
1. Հաշվի առեք աչքերի գույնը
Ամեն գույնի աչքերին հատուկ մուգ երանգներ են համապատասխանում։ Եթե երկնագույն կամ մոխրագույն աչքեր ունեք, ապա նախապատվությունը տվեք սուրճի և սև երանգներ ունեցող ստվերաներկերին։ Կանաչ աչքեր ունեցողներին ավելի շատ կհամապատասխանի մուգ շագանակագույնը, իսկ շագանակագույն աչքեր ունեցողները պետք է օգտագործեն մուգ շոկոլադի և սև երանգները։
2. Աչքի ձևը
Մուգ ստվերաներկն աչքերին խորություն է հաղորդում, սակայն նաև փոքրացնում է դրանք։ Եթե ձեր աչքերը փոքր են, ապա փորձեք ավելի բաց գույնի երանգներ օգտագործել։
3. Ցերե՞կ, թե՞ գիշեր
Երկար ժամանակ համարվում էր, որ մուգ գույնի դիմահարդարումը համապատասխանում է միայն երեկոյան կերպարներին։ Սակայն, այժմ դա անցյալում է։ Իհարկե, ամենօրյա դիմահարդարումը չի կարող շատ մուգ լինել, սակայն հատուկ երեկույթների ժամանակ դա հիանալի տարբերակ է։ Որպեսզի Smokey eyes-ը շատ չմգացնի դիմահարդարումը՝ այն բաց գույնի շրթներկով լրացրեք։
4. Մաշկի գույնը
Պետք է զգույշ լինել մուգ ստվերաներկի հետ, եթե բաց գույնի մաշկ ունեք։ Դրանք կարող են ձեզ սփրթնած ու հիվանդոտ տեսք հաղորդել։ Որպեսզի խուսափեք դրանից, պետք է համադրեք մուգ ու բաց գույնի ստվերաներկերը։