«Մի ուրիշ գույն է ստացել մեր կյանքը». դերասան Դավիթ Սեխպեյանի կինը հղիության և ամուսնու մասին
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Դերասան Դավիթ Սեխպեյանն ու կինը` Նարինե Պետրոսյանը, շուտով բալիկ կունենան։ Նարինեն ամուսնուն աղջիկ է պարգևելու: 2012 թվականին ամուսնացած զույգի կյանքում սա շատ կարևոր նորություն է։ Թեև զույգը միշտ եղել է ներդաշնակ ու երջանիկ, փոքրիկը կլրացնի նրանց ընտանիքը և իր հետ նոր գույներ կբերի։
Tert.am Life-ի հետ զրույցում ապագա մայրիկը խոսել է ընտանեկան կյանքի այս փուլի մասին։ Նարինեն հղիության վերջին շրջանում է, փոքրիկը լույս աշխարհ կգա հունիսին։ Նա նշեց, որ տարբեր զգացողություններ ունի. «Շնորհակալ եմ Աստծուն։ Անսահման երջանիկ եմ, մի քիչ էլ անհամբեր։ Մտավախություններ էլ ունեմ։ Ես ու Դավիթը մարտական տրամադրություն ունենք` բառիս բուն ու լայն իմաստով:),– ասաց դերասանի կինը ու հավելեց, որ փոքրիկի սեռի հարցում նախընտրություն չեն ունեցել,– Մեզ համար կարևորն այն է, որ առողջ երեխա լինի»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։