Ինչու Ալեքսանդր Բաբասյանը մտերիմ չէ «Կայարանի» դերասանական կազմի հետ
LifestyleTert.am Life-ը գրում է.
Այժմ «Կայարան» հեռուստասերիալում նկարահանվող դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով բիզնեսներ ունի Հայաստանում և Մոսկվայում, այլևս Մոսկվայում ապրելու նպատակ չունի։ Նոր ծրագրերը նրան տանում են դեպի ԱՄՆ և Եվրոպա։ Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է առաջիկա ծրագրերի, «Կայարան» հեռուստասերիալում իր կերպարի, մյուս դերասանների հետ հարաբերությունների և ոչ միայն այդ ամենի մասին։
–Սաշ, մինչև այս տվածդ հարցազրույցներում նշում էիր, որ երբ երեխադ մի քիչ մեծանա, գալու ես Հայաստան։ Այժմ այստեղ ես և նկարահանվում ես «Կայարան» հեռուստասերիալում։ Այս փուլում Հայաստանում գտնվելդ պայմանավորված է երեխայիդ մեծանալու գործոնո՞վ, թե՞ աշխատանքով։
–Մեր Հայաստանում լինելն առաջին հերթին պայմանավորված է երեխայի մեծանալով, չեմ ուզում, որ երեխաս Մոսկվայում մեծանա։ Կարևոր դեր ունի նաև «Կայարան» հեռուստասերիալը, որովհետև Առնոյի կերպարն ինձ շատ է դուր գալիս։ Ավելի շատ կենտրոնանում եմ այդ դերի վրա։ Եթե այլ կերպարը կամ անձնակազմը ինձ դուրս չգար, երկար չէի աշխատի։ Ինձ ոչինչ չի ստիպում մնալ մի տեղ, որտեղ ինձ դուր չի գալիս, բայց էստեղ բոլոր պայմանները ստեղծված են, որ ինձ համար լավ լինի։
Շարունակությունը` այստեղ: