Չինաստանի ԱԳՆ․ Չինաստանը Ճապոնիային թույլ չի տա անկարգություններ սադրել Հարավ-չինական ծովում
International newsՀարավ-չինական ծովում այս պահին իրավիճակը կայունանում է ու բարելավվում ու Չինաստանն ու տարածաշրջանի մյուս երկրները ճապոնական կողմին թույլ չեն տա անկարգություններ սադրել, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, փոխանցում է Սինհուան։
Խու Չունյինն ասել է, որ Ճապոնիան չի կարող ներկայացնել միջազգային համայնքը։ Չինաստանն ու հարեւան երկրները թույլ չեն տա Ճապոնիային շիկացնել մթնոլորտը։ Վերջին տարիներին Ճապոնիան շահարկում է այսպես կոչված չինական սպառնալիքի թեման, ստեղծելով պատրվակ սպառազինումները ավելացնելու համար, ասել է դիվանագետը։ Պատմական պատճառներից դրդված միջազգային համայնքը եւ մենք զգոնությամբ հետեւում ենք Ճապոնիայի ռազմական զարգացման դինամիկային, հասկանալու համար նրա իրական մտադրությունները, ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։