Բրի Լարսոնը կմարմնավորի ԱՄՆ-ի նախագահի առաջին կին թեկնածուի դերը
ՀասարակությունԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունը ասոցացվում է երկրի նախագահական ընտրությունների առաջին կին թեկնածուի հետ, որին նախորդել է միայն Վիկտորյա Վուդհալը 1872-ին, ով նախագահի ընտրություններին մասնակցել է մոտ 50 տարի առաջ, նախքան 19-րդ փոփոխությունը թույլ կտար կանանց մասնակցել քվեարկությանը:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, վերջերս հայտնի է դարձել, որ Վուդհալի մասին կենսագրական ֆիլմ է նկարահանվելու, որը նախաձեռնել է Amazon Studios ընկերությունը: Այն կոչվելու «Վուդհալ» անվանումը:
Ֆիլմում գլխավոր դերը կմարմնավորի օսկարակիր դերասանուհի Բրի Լարսոնը, ով հանդես է գալու նաև որպես պրոդյուսեր: