Բրիտանական ոստիկանությունը ահաբեկչություններ ծրագրելու կասկածանքով հինգ կնոջ ու երեք տղամարդու է ձերբակալել
ՄիջազգայինԲրիտանական ոստիկանությունը ահաբեկչություններ ծրագրելու կասկածանքով հինգ կնոջ ու երեք տղամարդու է ձերբակալել, հայտնում է BBC-ն։ Նշում են, որ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Լոնդոնում, Քարմարթենշիրում ու Բիրմինհեմում։
Նշենք, որ Վեսմինսթերում տեղի ունեցած հարձակումից հետո Բրիտանիայի ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունը իրականացնում է հակաահաբեկչական գործողություն։
Նախօրեին Լոնդոնի կենտրոնում անհայտ տղամարդը մեքենան վարել է հետիոտնի վրա, իսկ հետո դանակով հարձակվել ոստիկանի վրա։ Հարձակվողը սպանվել է ոստիկանների կողմից։
Վերջին տեղեկություններով, զոհվել է չորս մարդ, այդ թվում հարձակվողը։ Զոհվածներից մեկը ոստիկան Քիթ Փալմերն է։
Այս պահի դրությամբ յոթ մարդ հիվանդանոցում է շատ ծանր վիճակում։ Ընդամենը բուժօգնության է դիմել 29 մարդ, այդ թվում Ֆրանսիայի, Ռումինիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի ու այլ երկրների քաղաքացիներ։