ՌԴ-ն չի վախենում С-400 մատակարարել Թուրքիային` չնայած, որ այն ՆԱՏՕ-ի անդամ է. նախագահի օգնական
ՄիջազգայինՌուսաստանը չի վախենում Թուրքիային С-400 զենիթային հրթիռային համակարգ մատակարարելուց, թեև այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է հանդիսանում:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հինգշաբթի ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի` ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:
Վերջինս հիշեցրել է, որ ներկա պահին բանակցություններ են վարվում Թուրքիային С-400 հակաօդային պաշտպանության համալիրներ մատակարարելու համար: Ինչպես նա նշել է, թուրքական կողմը հետաքրքրված է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման գործում:
«Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է… Մենք չենք վախենում: Ինչու չենք վախենում: Առաջին հերթին, ինչ-որ բան մատակարարելուց առաջ մենք մշտապես շատ խիստ կարգավորում ենք ինտելեկտուալ գործունեության արդյունքները, և յուրաքանչյուր երկիր պարտականություններ է ստանձնում: Երկրորդ, այն ինչ վաճառվում է, դա, այնուամենայնիվ, այսօրվա օրն է», - ասել է Կոժինը: