Աթաթուրքն իր անձնական գումարով է Իրանից գնել Թուրքիան Նախիջեւանին կապող փոքր միջանցքը. Թուրքական կայք
Международные новостиԹուրքական Sondakika կայքը հրապարակում է թողարկել, որում նշվում է, թե Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ ներկայում գոյություն ունեցող փոքր հատվածը հենց Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է ժամանակին գնել իր անձնական գումարով։
Թուրքական կայքն իր հրապարակումով ուշադրության է արժանացրել այն հանգամանքը, որ Աթաթուրքը հանուն երկրի, հանուն ապագայում թուրքերի անվտանգության, իր անձնական միջոցներն է զոհաբերել։
Կայքը նաեւ նշել է, թե 90–ականներին հայերը ցանկացել են նվաճել Նախիջեւանը, սակայն Թուրքիան զորք ու զինտեխնիկա է կարողացել մտցնել Աթաթուրքի գնված հողակտորի միջոցով ու փրկել Նախիջեւանը։
Նշենք, որ Թուրքիան 1932–ին Իրանին է տվել թուրքերի համար ռազմավարական նշանակության այդ միջանցքը, որով Թուրքիան կարողացավ ցամաքային կապ ունենալ Նախիջեւանի հետ։