ՕՐՕ-ի ֆորմալ առաջնորդներն ընդամենը մարիոնետներ են. իսկ ովքե՞ր են նրանց հետևում. «Իրատես»
Քաղաքական«Իրատես» թերթը գրում է.
«Մարտի 15-ից հետո յուրաքանչյուր պահի սպասելի էր Սամվել Բաբայանի ձերբակալությունը, որովհետև նրա ստվերային գործունեությունն ուղղված էր երկրի անվտանգության դեմ և, մեծ հաշվով, վտանգում էր հենց այն մարդկանց, որոնց շրջապատում Սամոն «հեղինակություն» է:
Այն միամիտներից չեմ, որ «հալած յուղի» տեղ ընդունեմ պաշտոնական վարկածն ու միանշանակ հավատամ, որ Բաբայանը կապ ունի «Իգլայի» պատմության հետ: Չեմ կարող միանշանակ պնդել, որ Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատարը կապ ունի այս «մութ» պատմության հետ, սակայն, կարծում եմ, պետությունն ուներ ծանրակշիռ պատճառներ Բաբայանին մեկուսացնելու:
Եկել է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը: ՕՐՕ դաշինքի ֆորմալ առաջնորդներն ընդամենը քաղաքական մարիոնետներ են, միանգամայն ձևական բնույթ է կրում նաև նախընտրական շտաբը, որովհետև այդ դաշինքը «կամանդիրի հրամանի տակ էր»: Դարձյալ չեմ կարող միանշանակ պնդել, բայց հավաստիանման են այն լուրերը, թե Սամվել Բաբայանն ապահովում է ՕՐՕ-ի և Ռոբերտ Քոչարյանի հարաբերություները, այսինքն, վերջինիս կողմից վերահսկում է քաղաքական այս միավորի գործունեությունը:
Կույր պետք էր լինել` չնկատելու համար, որ Բաբայանի ՕՐՕ-ն ոչ թե ընտրություններում հաղթելու, այլ դրանք խափանելու և երկրում ցնցումներ առաջացնելու խնդիր է լուծում (ՕՐՕ-ի ու «Սասնա ծռերի» հոգեհարազատությունը պատահական չէ): Սա, ի դեպ, որևէ աղերս չունի ընդդիմադիր գործունեության հետ և նույնքան դատապարտելի է, որքան ընտրությունները կեղծելու իշխանությունների պրակտիկան: Բաբայանը ստվերային կերպով ուղղորդում էր քաղաքական գործընթաց, մեծ ֆինանսներ, ազատամարտիկների վարքագիծ: Եվ այդ ուղղորդման հետևանքը լինելու էր առնվազն հերթական «հարամված» ընտրությունը:
Այս ամենը չէին կարող չնկատել իշխանությունները, ու նրանք որոշեցին «կոտրել» ՕՐՕ-ի ողնաշարը: Այս պատմության հետ ինչ կապ ունի «Իգլան»` ցույց կտա ժամանակը»:
Առավել մանրամասն՝«Իրատես» թերթի այսօրվա համարում: