Լոնդոնում կատարված ահաբեկչությունից առնվազն 50 մարդ Է տուժել
ՄիջազգայինԼոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով առնվազն 50 մարդ Է տուժել, նրանց թվում կան 12 ազգությունների ներկայացուցիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Սքոթլանդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին:
«Երկու մարդ ծանր վիճակում մնում Է հիվանդանոցում: Մեր երկու սպաները, որոնք եղել են Վեսթմինսթերյան կամրջի վրա, այժմ հիվանդանոցում են լուրջ վնասվածքներով: Առնվազն 50 մարդ Է տուժել, որոնք 12 ազգությունների ներկայացուցիչներ են. հոսպիտալացում Է պահանջվել 31 մարդու համար»,-ասել Է նա:
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում Էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել Է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակը ձեռքին նետվել ոստիկանի վրա եւ փորձել Է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել Է իրավակարգի պահապանների կողմից:
Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել Է չորս մարդ:
Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել Է որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: