Ռուսաստան - ՆԱՏՕ խորհրդի նիստը տեղի կունենա մարտի 30-ին Բրյուսելում. Der Spiegel
Международные новостиՌուսաստան – ՆԱՏՕ խորհրդի հերթական նիստը տեղի կունենա մարտի 30-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, մարտի 24-ին հայտնել Է գերմանական Der Spiegel հրատարակությունը:
Նիստի անցկացման վայրը կլինի Բրյուսելը: «Կրեմլը եւ դաշինքը համաձայնության են եկել, որ Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստը պետք Է տեղի ունենա մարտի 30-ին դաշինքի կենտրոնակայանում»,- ասված Է հանդեսի կայքում հրապարակված հոդվածում: Հրատարակության տեղեկատվությամբ՝ ՆԱՏՕ-ն նիստում Մոսկվայից պարզաբանումներ Է ակնկալում դաշինքի արեւելյան սահմանների մոտ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների տեղակայման կապակցությամբ:
Հոդվածում նշված Է, որ Կալինինգրադում հրթիռային համալիրների տեղակայման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը կշարադրի գեներալ-մայոր Սերգեյ Օռլովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: