Թուրքիայում ամեն տասն անձանցից մեկը հակադեպրեսանտ է օգտագործում
ՄիջազգայինԹուրքիայի առողջապահության նախարարությունը տրամադրել է տվյալներ այն մասին, որ երկրի ամեն տասը բնակչից մեկն օգտագործում է հակադեպրեսանտներ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հոգեբուժության պրոֆեսոր Նեսրին Դիլբազը հայտնել է, որ Թուրքիայում ամենաշատը դեպրեսիայից բողոքում են 18-30 և 45-65 տարեկան անձինք: «Թուրքիայում հոգեկան առողջության հիվանդանոցներում հիվանդների հագեցվածությունը հասել է 100 տոկոսի»,- հայտնել է նա: