Արտաշատում ասեղ գցելու տեղ չկար
PoliticsԱյսօր` մարտ 24-ին, քարոզարշավի շրջանակներում Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եղավ Արտաշատ քաղաքում, որտեղ նրան շատ ջերմ ընդունեցին,-գրում է Orer.am-ը:
Հրապարակում, որտեղ հավաքվել էր էլեկտորատը, անգամ ասեղ գցելու տեղ չկար: Մարդիկ մեծ ոգևորությամբ ողջունեցին ինչպես Ծառուկյան դաշինքի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, այնպես էլ նույն դաշինքի ռեյտինգային թեկնածու Արգամ Աբրահամյանին:
Իր ելույթի ժամանակ Գ. Ծառուկյանը խոսեց 15 կետերի, դրանց իրականացման ու երկիրը դեպի լավը տանող փոփոխությունների մասին: Հավաքված հանրությունը բուռն ծափողջյուններով իր համաձայնությունն էր հայտնում ԲՀԿ նախագահի ամեն խոսքից հետո: