ԱՄՆ-ում տղամարդու պատճառով աննախադեպ հրդեհ է բռնկվել
ՀասարակությունԱՄՆ Ֆլորիդա նահանգի Նասաու շրջանի Բրայսվիլ բնակավայրում բնակիչներից մեկի պատճառով խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, քանի որ վերջինն այրել է գրքերը։ Նա հաշվի չի առել, որ ուժգին քամու պատճառով հետանաբակում փոքրիկ խարույկը կարող է վերածվել անվերահսկելի հրդեհի, որը ոչնչացրել է բնակելի տներ, կառույցներ եւ 280 հա անտառային տարածք, հաղորդում է Newsru-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ վերոնշյալ հրդեհը 1998-ից ի վեր ամենակործանարարն է Նասաու շրջանում։
CNN հեռուստաալիքը հայտնում է, որ հրդեհի հետեւանքով աբողջութամբ այրվել են երկու բնակելի տներ ու 19 ամբար։ Բայց այդ, կրակից տուժել են մի քանի այլ տներ, կառույցներ, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ։