Լը Պենը հաստատել է, որ Պուտինի հետ չի քննարկել իր կուսակցության ֆինանսավորումը
International newsՖրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել իր կուսակցության ֆինանսական աջակցությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ որեւէ անդրադարձ չի եղել նրա նախընտրական քարոզչության ֆինանսավորման հարցերին։
Պուտինն ու Լը Պենը Կրեմլում հանդիպե են մարտի 23-ին։ Պեսկովը պարզաբանել է, որ Լը Պենն իր ցանկությամբ է որոշել Մոսկվա այցելել։