Մեդվեդեւն ու Ռոհանին մարտի 27-ին կքննարկեն ԵՏՄ-ի ու Թեհրանի միջեւ առեւտրային ռեժիմը
ՄիջազգայինՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 27-ին Մոսկվայում կքննարկեն ԵՏՄ-ի ու Թեհրանի միջեւ առեւտրային ռեժիմը, հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Կշարունակվի տեսակետների փոխանակությունը ԵՏՄ-ի ու Իրանի միջեւ արտոնյալ առեւտրային ռեժիմ ստեղծելու հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նաեւ Մեդվեդեւն ու Ռոհանին կքննարկեն առեւտրի, տնտեսության, ներդրումների, էներգետիկայի, արդյունաբերության ու գյուղատնտեսության վիճակն ու զարգացման հեռանկարները եւ տարբեր բնագավառներում խոշոր համատեղ նախագծերի իրականացման ընթացքը։
Իրանի նախագահը մարտի 27-28-ը պաշտոնական այցով, Ռուսաստանի նախագահի հրավերքով կայցելի Մոսկվա։