Իրանում ուժեղ մառախուղի պատճառով 130 մեքենա է իրար բախվել
International newsԻրանի հյուսիս-արեւելյան մասում գտնվող Մեշհեդ ու Նիշապուր քաղաքների միջեւ արագընթաց մայրուղու վրա ուժեղ մառախուղի պատճառով իրար են բախվել 130 մեքենա, հայտնում է Tasnim գործակալությունը։
Որոշ տվյալներով վթարի հետեւանքով վիրավորում է ստացել 59 մարդ, զոհվել է մի մանկահասակ երեխա։ Մայրուղու վրա գոյացել են մեծ խցանումներ։ Ոստիկանությունը վարորդներին խորհուրդ է տալիս օգտվել երկրորդական շրջանցող ճանապարհներից ՝ Սաբզեվար ու Գուչան քաղաքների միջով։
Իրանում մարտի 21-ին սկսվել է Նովրուզը՝ իրանական Նոր տարին։ Այդ օրերին սովորաբար ինտենսիվ երթեւեկություն է լինում։ Շատ իրանցիներ ուղեւորվել էին Մեշհեդ՝ իմամ Ռեզայի դամբարանն այցելելու։