Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրվեց. Նա 2 ամսով կալանավորվեց
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Երեւանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ 2 ամսով կալանավորել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը:
Թե ինչ մեղադրանք է առաջադրվել Բաբայանին, փաստաբանը նշել չցանկացավ: Նա ասաց միայն, որ մեղադրանքն անհիմն է:
Ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել եւ հայտնել, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։