Յունկերը գնահատել է Brexit–ի արժեքը
ՄիջազգայինԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետեւանքով Լոնդոնը ստիպված կլինի մոտ 50 մլրդ ֆունտ սթերլինգ վճարել։ Այդ գումարի չափը նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը BBC News–ին տված հարցազրույցում։
Ընդ որում նա նշել է, որ ճշգրիտ գումարը ֆինանսագետներն են որոշելու։ Յունկերը շեշտել է, որ բրիտանական կառավարությունը չի կարողանա հրաժարվել միջոցների վճարումից։
«Բրիտանական կառավարությունն ու խորհրդարանը որպես ԵՄ անդամ ստանձնել են որոշակի պարտականություններ ու դրանք պետք է կատարվեն»,- նշել է Յունկերը, հավելելով, որ դա «ոչ պատիժ է, ոչ էլ Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոց» ։
Նա նաեւ հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ չորսուկես միլիոն բնակիչների ու ԵՄ-ում ապրող բրիտանական հպատակների ճակատագիրը չի կարող սակարկությունների առարկա լինել։ «Խոսքը բանակցությունների մասին չէ։ Խոսքը մարդկային արժանապատվությունը հարգելու մասին է»,- հայտնել է ԵՀ հանձնաժողովը։