ԱՄՆ-ի և Թուրքիայի գործողությունները Ռաքքայում անօրինական կլինեն. Բաշար ալ-Ջաաֆարի
ՄիջազգայինՍիրիայի Ռաքքա քաղաքում ԱՄՆ-ի կամ Թուրքիայի կողմից իրականացվող ցանկացած գործողություն «Իսլամական պետության» դեմ անօրինական կլինի, եթե համակարգված չլինի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության հետ:
Reuters-ի փոխանցմամբ` այս մասին ուրբաթ հայտարարել է Ժնևի միջսիրիական խաղաղ բանակցություններում կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար ալ-Ջաաֆարին:
«Ցանկացած ռազմական ներկայություն մեր երկրի տարածքում, առանց Սիրիայի կառավարության հավանության, անօրինական է», - ասել է Ջաաֆարին ՄԱԿ-ի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպման ավարտին:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Ռաքքան իսլամիստներից ազատագրելու ռազմարշավը կվերսկսվի մի քանի օրից: