ԱՄՆ-ում ուղեւորատար գնացքը դուրս է եկել գծերից ու բախվել մեկ այլ գնացքի
ՄիջազգայինՆյու Յորքի Փենսիլվանյան կայարանում Amtrak գնացքը, որը մոտ հազար ուղեւոր էր փոխադրում, դուրս է եկել գծերից ու բախվել NJ TRANSIT գնացքին, հայտնում է CBS New York-ը։
Հեռուստաալիքի տվյալներով գնացքը դուրս գալով գծերից բախվել էր NJ TRANSIT գնացքին, որում 200 մարդ կար։ Հայտնում են, որ մի քանի ուղեւորներ աննշան վնասվածքներ են ստացել։ Հիմա կայարանում երթեւեկությունը դադարեցված է։