Bugatti-ն 39 հազար դոլար արժողությամբ հեծանիվ է արտադրել
ОбществоBugatti հիպերքարերի արտադրողը՝ գերմանական PG ֆիրմայի հետ համատեղ, կարբոնե հեծանիվ է արտադրել։ Կթողարկվի 667 նման հեծանիվ, իսկ դրանցից յուրաքանչյուրը 39 հազար դոլար կարժենա, հաղորդում է Motor-ը։
Bugatti-ի ներկայացուցիչների խոսքով՝ դա «ամենաթեթեւ հատուկ հեծանիվն է աշխարհում»։ Այն կշռում է 5 կգ։ Բացի այդ, դրա համար մշակվել է ղեկի հատուկ ամորտիզատոր, որը նախագծվել է՝ հաշվի առնելով բարձր արագույթամբ աերոդինամիկան։