Ֆիյոնը վերադարձրել է նվեր ստացած կոստյումները
Международные новостиՖրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը վերադարձրել է իր նվեր ստացած կոստյումները, հայտնում է RFI –ն։
Ավելի վաղ Ֆիյոնին մեղադրանք էին առաջադրել ընտանիքի անդամներին ֆիկտիվ աշխատանքի դասավորելու մեղադրանքով։ Նրան նաեւ մեղադրում են հայտարարագրեր կազմելիս տեղեկություններ թաքցնելու մեջ։
Ֆիյոնի նկատմամբ հետաքննությունը հետագայում ընդլայնվել է, դրանում որպես առանձին կետ ընդգրկվել են այն կոստյումները, որոնք նախկին վարչապետը նվեր էր ստացել իր ընկերոջից՝ փաստաբան Ռոբեր Բուրժիից։
Բուրժին հավաստիացնում է, որ Ֆիյոնը վերադարձրել է կոստյումները։ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին։