Մոսուլում իրաքյան ուժերը վերահսկողություն են հաստատել ԻՊ-ի հրամանատարական կենտրոնում
ՄիջազգայինԻրաքի կառավարական ուժերին հաջողվել է ամբողջական վերահսկողության տակ առնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարական կենտրոնը կենտրոնական Մոսուլում:
Այս մասին հայտնում է Press TV-ն` նշելով, որ իրաքյան ուժերը փորձում են ազատագրել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը իսլամիստ գրոհայիններից` դուրս մղելով նրանց իրենց վերջին քաղաքային հենակետից:
Դաշնային ոստիկանության հրամանատարը հայտնել է, որ իրաքցի զինվորներն ուրբաթ գրավել են Հին քաղաքի գլխավոր կառույցն արևմտյան Մոսուլում: Գեներալ-լեյտենանտի խոսքով` անվտանգության ուժերը կառույցի ներսում փաստաթղթեր, պայթուցիկ նյութեր, զենք և կապի միջոցներ են հայտնաբերել: