ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել 11 ընկերության դեմ` Իրանին տեխնոլոգիաներ մատակարարելու համար
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող 11 ընկերության և անհատների նկատմամբ` Իրանին տեխնոլոգիաներ մատակարարելու համար, որոնք կարող են օգտագործվել բալիստիկ հրթիռներ պատրաստելու համար:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, ԱՄՆ Պետքարտուղարությունն ուրբաթ հայտնել է 19 ևս ընկերության կամ անհատների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին` ըստ Իրանին, Հյուսիսային Կորեային և Սիրիային վերաբերող Չտարածման գործունեության մասին կանոնակարգի:
Պատժամիջոցները սահմանվել են երկու տարի ժամկետով: