Կազանի վառոդի գործարանում տեղի ունեցած հրդեհի ժամանակ զոհվել է ԱԻՆ աշխատակիցը
ՄիջազգայինԿազանի վառոդի գործարանում հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 400 քառ․ մետր։ Հրդեհը գնահատվել է բարդության երրորդ աստիճանով։
Թաթարստանի ԱԻՆ-ից հայտնել են, որ «առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս մեկն էլ հոսպիտալիզացվել է տեղի հիվանդանոց» ։Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են որպես ծատ ծանր։