Ռիգայում կտուգանեն իրենց ընտանի կենդանիների արտաթորանքը չհավաքողներին
ՀասարակությունՌիգայում տուգանելու են նրանց, ովքեր չեն հավաքում իրենց ընտանի կենդանիների արտաթորանքը, հայտնում է Delfi–ն։
Քաղաքում հերթական անգամ կազմակերպվել է «Հավաքիր ընտանի կենդանիներիդ արտաթորանքը» ակցիան, որի ընթացքում ամեն գարուն ընտանի կենդանիների տերերին նվիրելու են պոլիէթիլենային քսակներ, որպեսզի զբոսանքի ժամանակ կենդանիների տերերը կարողանան դրանց մեջ հավաքել նրանց արտաթորանքը։ Իսկ իրավախախտներին բացահայտելու են հատուկ ռեյդերի ընթացքում։
Իրավախախտները կարող են տուգանվել 7-ից մինչեւ 350 եվրոյի չափով, իսկ իրավաբանական անձինք՝ 15-700 եվյոյի չափով, կենդանիների առգրավումով կամ առանց դրա։
Իսկ եթե մե կ տարվա ընթացքում նույն մարդը երկրորդ անգամ է նույն իրավախախտումն անում, ֆիզիկական անձանց համար նախատեսված են՝ 15-700 եվրո, իրավաբանական անձանց համար՝ 700-1400 եվրոյի չափով տուգանք։