Տիգրան Մուկուչյանը «չի կարողանում բացել» sut.am–ը՝ ՀՀԿ–ականների ապօրինությունը բացահայտելու համար. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի ընտրական պրոցեսների համար պատասխանատու կառույցը՝ ԿԸՀ–ն, որևէ կերպ չի արձագանքել sut.am կայքի բացահայտմանը, որը զանգահարել է հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների՝ ներկայանալով «Հանրապետականի շտաբից» և հարցուփորձ արել հավաքագրվող ցուցակների մասին՝ աղաղակող խախտումներ բացահայտելով:
Երեկ «Փաստը» երկու անգամ զանգահարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Առաջին անգամ Մուկուչյանն ասաց, որ տեղյակ չէ հրապարակման մասին, իսկ երկրորդ անգամ հայտարարեց, թե չի կարողանում բացել կայքը, այն դեպքում, երբ տեղեկությունը տարածվել էր լրատվական գրեթե բոլոր կայքերով:
Նշենք, որ նախաձեռնության հեղինակները դիմել են հանրապետության բոլոր մարզերի և Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող թվով 84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրենների, որոնք մանրամասն պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին: Ընդամենը 22 տնօրեն է հերքել ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: