Վարչապետը հերթական շոուին է պատրաստվում. նույն սպանդանոցն էլի են որոշել «բացել». «Ժողովուրդ»
Հասարակություն«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀԿ նախընտրական քարոզարշավով ակտիվ զբաղվող վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական շոուին է պատրաստվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր այցելելու է Արագածոտնի մարզ և մասնակցելու է Հարթավան-Շենավան համայնքների խաչմերուկում գտնվող սպանդանոցի բացման արարողությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը մեկ անգամ արդեն մասնակցել է այս նույն սպանդանոցի բացման արարողությանը, բայց քանի որ նախընտրական գործընթացներ են, նույն սպանդանոցն էլի են որոշել «բացել»:
Այս իրավիճակի հետևությունն այն է, որ իշխանությունները փորձում են պարզպես մոլորեցնել ու խաբել հասարակությանը՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք աշխատում և նպաստում են Հայաստանում բիզնեսի զարգացմանը, հզորացնում տնտեսությունը, մի խոսքով՝ փոխվել ու փոփոխվել են: Իրականում ամեն ինչ բեմադրված է»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: