ԵՄ գագաթնաժողովն Իտալիայում ընթանում է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո
International newsՀռոմի համաձայնագրի 60 ամյակին նվիրված Եվրամիության անդամ 27 երկրների գագաթնաժողովն Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Իտալիայի իշխանությունները նախազգուշանում են հնարավոր անկարգություններից, որոնք կարող են տեղի ունենալ միասնական Եվրոպայի կողմնակիցների ու ընդդիմադիրների կողմից կազմակ երպվելիք ցույցերի ժամանակ:
ԵՄ առաջնորդները հավաքվել են Palazzo dei Conservatori պալատում: Գագաթնաժողովի պաշտոնական մասի ավարտին ակնկալվում է ստորագրել պատմական հռչակագիր, որով հստակեցվելու են ԵՄ ապագա զարգացման հիմնական ուղղությունները: