Հերմինե Նաղդալյանը կոչ է անում Սամվել Բաբայանի գործը չքաղաքականացնել
ՀասարակությունԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորումը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը կոչ է անում չքաղաքականացնել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նաղդալյանը բոլոր նրանց համար, ովքեր մտածում են «շինծու էր, կեղծ էր, կազմակերպված էր», ընդգծեց՝ իշխանությունը երբևէ նման քայլերը իր համար որպես գործիք չի օգտագործում:
«Մենք չունենք անհրաժեշտություն, որևէ քաղաքական ուժի նկատմամբ՝ լինի դա ՕՐՕ դաշինքը կամ այլ քաղաքական գործիչ, ձեռնարկել նման քայլ։ Մենք երբևիցե կողմնակից չենք եղել քրեական խնդիրները քաղաքականացնելուն կամ կուսակցականացնելուն։ Ես կուզենայի կոչ անել, որպեսզի չշտապենք այս հարցում՝ քաղաքական է, թե քրեական։ Պատկան մարմինները կկատարեն իրենց աշխատանքը և կհասկանան իրականում այդ ամենը եղել է, թե նման բան չկա»,- շեշտեց Նաղդալյանը։
Նրա կարծիքով՝ սա պարզապես փորձ է քրեական գործը քաղաքականացնելու ճանապարհով դիվիդենտներ շահել։