Կոտայքում քաղաքացին ապօրինաբար տիրացել է ուրիշի ավտոմեքենային և խոշոր չափերի վնաս պատճառել
ՀասարակությունՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 24-ին` ժամը 10.15-ին, ՔՀԳՎ է ներկայացել 1995 թ. ծնված Գ.Վանեսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս մարտի 2-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 183 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, որը խոշոր չափերի վնաս է պատճառել):
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Գ.Վանեսյանը հանձնվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին: