Տասնհինգ տարի անց հայտնաբերվել է սպանության մեղադրանքով հետախուզվող քաղաքացին
ՀասարակությունՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 11.12.2016թ. ՌԴ Կազան քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել, իսկ մարտի 24-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Սոկրատ Մանուկյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա 2002թ. հուլիսի 20-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը) հանցագործություն կատարելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ս. Մանուկյանը հանձնվել է Վաղարշապատի բաժնի ծառայողներին
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 13.40-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Ս. Գալստյանը, որը 2016թ. դեկտեմբերի 20-ից ՌԴ Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին: