Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը դերասանուհի Մարիամ Ադամյանի հետ զրուցել է աշխատանքային ծրագրերի եւ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման մասին:
«Այժմ նկարահանվում եմ «Շանթ» հեռուստաընկերության «Օտարը» հեռուստասերիալում: Այստեղ հենց սկզբից չեմ երեւում, հայտնվելու եմ հետաքրքիր իրավիճակում, որը անակնկալ կլինի: Մարմնավորում եմ ինձ համար շահեկան մի կերպար, որն ունի հետաքրքիր գույներ ու խաղալն ինձ հաճելի է: Նա դրական հերոսուհի է, բայց ինչպես հատուկ է հայկական սերիալներին` չես իմանա, թե արդյոք հերոսդ մինչեւ նախագծի ավարտը դրական կմնա»,- նշեց Մարիամը:
«Շանթ» հեռուստաընկերության անձնակազմը Մարիամ Ադամյանի համար արդեն հարազատ է դարձել, քանի որ գրեթե նույն խմբի հետ աշխատել է «Թաքնված սեր» հեռուստասերիալում: Իր խոսքով` «Շանթի» հետ աշխատելու ընթացքում իր կարեւոր ձեռքբերումը նոր ընկերուհի ունենալն է.
«Մեզ մոտ հիմնականում աշխատանքային գործընթաց է: Բոլորն էլ միտված են աշխատանքին ու ինքս գործից դուրս այնքան էլ մեծ շփում չունեմ խմբի հետ: Միաժամանակ, ինձ այստեղ շատ հարմարավետ եմ զգում, քանի որ բոլորն էլ իրենց գործը լավ են հասկանում եւ ունեն նպատակ` լավ արդյունք ունենալ: Այս թիմի հետ աշխատելն ինձ հնարավորություն տվեց ունենալու դերասանուհի Գայանե Բալյանին, ով արդեն իմ մտերիմ ընկերուհին է: Մենք իրար շատ լավ ենք հասկանում ու միասին միշտ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում: Ի դեպ` «Օտարը» հեռուստասերիալում նրա հետ կրկին համատեղ տեսարաններ ունենք»,- նկատեց նա:
Շարունակությունը` այստեղ: