Տասնյակ հազարավոր ցուցարարներ Լոնդոնում մասնակցել են Brexit-ի դեմ երթին
ՄիջազգայինՏասնյակ հազարավոր եվրոպամետ բրիտանացիներ Լոնդոնի փողոցներ են դուրս եկել շաբաթ` Brexit-ի մեկնարկից օրեր առաջ նշելով Եվրամիության կազմավորման 60-րդ հոբելյանը:
Ինչպես հայտնում է Agence France Presse-ը, կազմակերպիչների խոսքով` մոտ 80 000 մարդ է մասնակցել լոնդոնյան արշավին` կոչ անելով Բրիտանիային մնալ Եվրամիության կազմում, թեև երկրի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է մարտի 29-ին սկսել միության կազմից հեռանալու գործընթացը:
ԵՄ կապույտ դրոշները ողջ օրվա ընթացքում ծածնվում էին լոնդոնյան Թրաֆալգար հրապարակում, մինչդեռ ցուցարարները կրում էին «Ես եվրոպացի եմ» գրությամբ պաստառները: