Դե Միստուրան կոչ է արել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային ապահովել հրադադարը Սիրիայում
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ուղերձ է հղել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներին` կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել Սիրիայում հրադադարը պահպանելու համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Դե Միստուրայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ժնևում: «Հատուկ դեսպանորդը խոր մտահոգված է Դամասկոսում, Համայում և Սիրիայի այլ մասերում տեղի ունեցող վերջին բախումների սրացմամբ: Այս առթիվ նա նամակներ է հղել Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարներին` որպես Սիրիայում 2016-ի դեկտեմբերի 30-ին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրների», -ասվում է հայտարարության մեջ:
Դե Միստուրայի խոսքով` հրադադարի ռեժիմի խախտումների աճող թիվն սպառնում է քաղաքական կարգավորման գործընաթացին: